Չինաստանում շունը փրկել է ողջ-ողջ թաղված երեխայի կյանքը

Չինաստանում շունը փրկել է ողջ-ողջ թաղված երեխայի կյանքը

Չինաստանի Ցյանզին քաղաքում շունը փրկել է ողջ-ողջ թաղված երեխայի կյանքը, հայտնում է Sun-ը:



Շան տիրոջ ուշադրությունը գրավել է կենդանու վարքագիծը, որը քիչ հեռու սկսել է առջևի թաթերով փորել գետինը: Մոտենալով՝ նա երեխայի ձայն է լսել և շուտով հայտնաբերել մեկ ամսականփոքրիկին՝ սպիտակ շորով փաթաթված:



Փոքրիկին հոսպիտալացրել են: Նա ունեցել է ցածր ջերմություն և սրտի թույլ աշխատանք: Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ և աստիճանաբար կազդուրվում:



Ոստիկանությունը փնտրում է երեխայի ծնողներին, ովքեր, հավանաբար, մտածել են, որ երեխան արդեն մահացել է և թաղել են նրան: