«Նոր Տարածքներ՝ անվտանգության դիմաց» այլեւս չի լինելու՝ Դավիթ Տոնոյանը՝ Նյու Յորքում

«Նոր Տարածքներ՝ անվտանգության դիմաց» այլեւս չի լինելու՝ Դավիթ Տոնոյանը՝ Նյու Յորքում
Դավիթ Տոնոյան

ԱՄՆ-ում գտնվող Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ այլևս չկա «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց»  ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,-հայտարարել է  Պ նախարարը:

Նրա այս հայտարարությունը ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները ընդունեցին ծափերով։
Շարունակելով՝ Տոնոյանը հավելում է՝ ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են փոխզիջումներ։
Նա հավելեց, որ Հայաստանն ավելացնելու  այն ստորաբաժանումները, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք։