Որ մարդդ Նիկոլն է, դրանո՞վ ես ազդեցիկ․․․

Որ մարդդ Նիկոլն է, դրանո՞վ ես ազդեցիկ․․․

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում մասնակցել է է Թեհրանում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։ Առաջին անգամ եմ լսում, որ վարչապետի կին ու  աղջիկ լինելը նշանակում է ազդեցիկ կին լինել։ Ի՞նչ մի ազդեցիկ բան են արել վարչապետի կինն ու աղջիկը Հայաստանի համար, որ այդպես ազդեցիկ են դառել։ Ի վերջո ի՞նչ է նշանակում ազդեցիկ կին լինել։ Դրա մասին գոնե մեր ու աղջիկ պատկերացում ունե՞ն։ Աշխարհի ազդեցիկ կանանց անուններն անընդհատ հրապարակվում են, գրվում, թե նրանք ինչ են արել իրենց երկրի համար։ Դրանց մեջ մեկը չկա, որ երկրի ղեկավարի կողակցուհին լինելու համար ազդեցիկ ասեն։ Նրանք քաղաքական երկար  սեփական ճանապարհ են անցած լինում։ Նրանք լինում են սեփական ժողովրդի կողմից սիրված ու գնահատված։ Այնքան ազդեցիկ կին է, որ որդեկորույս հայրը նրան ասում է․

 «Դու իմ որդուն  իրավունք չունես ոչ մեծարելու, մանավանդ՝ ոչ էլ պախարակելու»։ Այնքան ազդեցիկ է, որ ինքն իր մասին գրում է՝ չգիտես կենդանիների կողմից հոշոտվելն է լավ, թե քո վիճակը։ Այնքան ազդեցիկ է, որ իր վիճակում ապրելու ու վայրի կենդանիների կողմից հոշոտվելու մեջ համեմատականներ է անցկացնում։ Այնքան ազդեցիկ է, որ աղետի մեջ գտնվող իր երկիրը թողած՝ աղջկա հետ միջազգային հարթություններում սելֆիներ է անում, որ ազդեցիկ դառնան։ Ախր այնքան բան կա, ո՞ր մեկն ասես։ Որ մարդդ Նիկոլն է, դրանո՞վ ես ազդեցիկ։  էդ ֆորումն  էն ազդեցիկ կանանց համար է, որոնք իրենք են հասել ինչ որ հաջողության, ոչ թե ընդամենը հաջող ամուսնացել են․․․ Բա Մարիամիկն ինչո՞վ է ազդեցիկ։ 

Գնալուդ քաղաքական «խաղաղասիրական» մասերին չանդրադառնամ, որը ցավոտ է։ Միայն հարցնեմ՝ Իրանի՞ն էլ ես համոզում, որ Սյունիքի հարցին խաղաղասիրաբար մոտենան։ Իրենց երկրի շահերը մոռանան, ոնց որ քո ամուսինը, ու «խաղաղության աղավնիներ բռնեն»։