Հակասահմանադրական հարձակումներով նպաստում է փաստաբանական և դատական համակարգի կայացմանը

Հակասահմանադրական հարձակումներով նպաստում է փաստաբանական և դատական համակարգի կայացմանը

Հայաստանում փաստաբանական ինստիտուտի կայացման համար մեծ քայլ է կատարվել։ Մոտ հարյուր փաստաբան ի նպաստ անկախ դատական համակարգի կայացմանը իրենց քայլը կատարել են։ Նրանց պետք է շնորհակալություն հայտնել։

Հերթը դատավորներինն է։ Եթե դատավորները նույնպես կարողանան միավորվել իրենց անկախությունը պաշտպանելու համար, ապա դա հսկայական քայլ կլինի անկախ դատական համակարգի կայացման համար ու մեծ նպաստ երկրի կայացման գործում։

Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Նիկոլ Փաշինյանին, ով դատական համակարգի նկատմամբ իր աննախադեպ հակասահմանադրական հարձակումներով նպաստում է փաստաբանական և դատական համակարգի կայացմանը։ Դա իր միակ խոստումն է, որի կատարման համար ինքը կոնկրետ և հետևողական քայլեր է ձեռնարկում։