ՍԴ նախագահ Արման Դիլանյանը պատասխանող է դարձել. նրան դատի են տվել

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը պատասխանող է դարձել. նրան դատի են տվել

Սահմանադրական դատարանի նախագահի արդեն նախկին խորհրդականներ Գրիգոր Մուրադյանը և Հրայր Ղուկասյանը ՍԴ նախագահ Արման Դիլանյանի դեմ հայց են ներկայացրել Վարչական դատարան: Այս մասին տեղեկանում ենք դատական «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Երկուսի պահանջն էլ նույնն է. ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին 22.10.2020 թվականի կարգադրությունների վերացում և ՍԴ նախագահի խորհրդականի պաշտոնում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու պարտավորեցում։

Ղուկասյանի հայցի քննությունը մակագրված է դատավոր Անի Հարությունյանին, իսկ Մուրադյանինը՝ Մհեր Պետրոսյանին։

Նշենք, որ Գրիգոր Մուրադյանը նախկինում բազմիցս հանդես է եկել գործող իշխանությունների քննադատությամբ կապված ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի, ՍԴ դատարանի դեմ կատարած ոտնձգությունների հետ։