Միքայել Արզումանյանի գործով ավարտվել է առանցքային վկաներից մեկի հարցաքննությունը

Միքայել Արզումանյանի գործով ավարտվել է առանցքային վկաներից մեկի հարցաքննությունը

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արցախի ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակում Հակակոռուպցիոն դատարանում հարցաքննվել է դեռեւս մեկ վկա՝ Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ Սերյոժա Իվանյանը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ մասնակցել է Արեգասարի մարտերին։ Դատական նիստերն ընթանում են դռնփակ՝ լարված մթնոլորտում։ Արզումայնյանի պաշտպան Երեմ Սարգսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ Սերյոժա Իվանյանի հարցաքննությունն ավարտվել է, հաջորդ դատական նիստը կկայան հունվարի 26-ին։ 

Հիշեցնենք՝ գեներալ-լեյտենանտին մեղադրանք էր առաջադրվել Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում զինվորական պաշտոնական անփութության համար։ 

44-օրյա պատերազմից 2 տարի անց կանալավորված Միքայել Արզումանյանը, ըստ իրավապահների, մեղադրվում է  պատերազմի առաջին օրերին «Արեգա» բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար, ինչի հետեւանքով հակառակորդն առանց դիմադրության առաջացել և վերահսկողության տակ է վերցրել բարձունքը, հարակից մարտական դիրքերը, ամրապնդել է իր ուժերն ու միջոցները, որտեղից դիտարկել է տվյալ գոտում պաշտպանություն իրականացնող ստորաբաժանումների խորքն ու զարգացնելով հաջողությունները եւ ունենալով գերիշխող դիրք՝ գրոհներ է իրականացրել պաշտպանության բնագծի այլ մարտական դիրքերի ուղղությամբ, կրակի տակ է պահել հարակից մարտական դիրքերը: Հիշեցնենք, որ այս գործով մեկ մեղադրյալ է ներգրավված` Արցախի ՊԲ հրամանատար Միքայել Արզումանյանը և նա մեկուկես տարի է կալանավորված է: