Մարիա Զախարովան խոսել է հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցության մասին

Մարիա Զախարովան խոսել է հակահայկական միջոցառմանը ռուս պատգամավորների մասնակցության մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է այսօր տեղի ունեցած ավանդական բրիֆինգի ժամանակ նաեւ ադրբեջանական քարոզչության կողմից տարփողվող այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» հիշատակի միջոցառումներին ռուս խորհրդարանականներից կազմված խմբի մասնակցությանը։ «Շանթի» լրագրող Վահե Ավանեսյանի կողմից այս մասնակցության հետ կապված հարցին ի պատասխան Զախարովան ասել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը մեծ տառապանք է պատճառել բազմաթիվ խաղաղ բնակիչների, թե հայերին, եւ թե ադրբեջանցիներին եւ Մոսկվան դա համարել է մեծ ողբերգություն եւ շարունակում է այդպես կարծել։ Ապա արդեն վերահաստատելով Մոսկվայի ունեցած պաշտոնական դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված, Մարիա Զախարովան խորհուրդ է տվել ճշտել հենց մասնակիցներից, թե ինչպես են ինքնակազմակերպվել։