Ղրիմի հարցը կարող է դառնալ երկարաժամկետ տարածքային հակամարտություն

Ղրիմի հարցը կարող է դառնալ երկարաժամկետ տարածքային հակամարտություն

Ուկրաինայի և Ռուսաստանի հավակնությունները Ղրիմի նկատմամբ ոչ մի շանս չեն թողնում երկրների միջև խաղաղության համար։

Սա սպառնում է երկարաժամկետ տարածքային հակամարտության, ինչպիսին Ղարաբաղն է կամ Գազայի հատվածը: Նման համեմատություն է անցկացրել հեղինակավոր The Washington Post պարբերականը։

Հոդվածագիրը մեջբերում է նաև Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների արմատապես տարբերվող տեսակետները Ղրիմի վերաբերյալ։

«Ղրիմի վերադարձը կնշանակի իսկական խաղաղության վերականգնում։ Ռուսական ագրեսիայի ներուժն ամբողջությամբ կկործանվի, երբ Ուկրաինայի դրոշը վերադառնա իր արժանի տեղում՝ Ղրիմի քաղաքներում և գյուղերում», - հոկտեմբերին հայտարարել էր Զելենսկին։

Իսկ ահա Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի ցանկացած ջանք կանցնի կարմիր գիծը, որը նա չի հանդուրժի։

Հոդվածում նշվում է նաև, որ թեև Արևմուտքն աջակցում է Ուկրաինային, բայց նաև վախենում է, որ Ուկրաինայի ցանկացած ռազմական ներխուժում Ղրիմ կարող է դրդել Պուտինին կտրուկ գործողություններ ձեռնարկել, հնարավոր է նույնիսկ միջուկային ռումբ օգտագործել