Բերման ենթարկվածների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 189 է

Բերման ենթարկվածների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 189 է

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականացվում են անհնազանդության ակցիաներ։ Կաթվածահար էին եղել փողոցները, մարդիկ չէին կարողանում գնալ աշխատանքի, ուսանողներն ու աշակերտները հասնել ուսումնական հաստատություններ։ Գերծանրաբեռնված աշխատում է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը։

Hraparak.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ  ժամը 11.00-ի դրությամբ բերման է ենթարկվել 189 քաղաքացի։