Փախնող զորքի հրամանատարին հերոսի կոչու՞մ են տալիս. Աշոտ Մինասյան

Փախնող զորքի հրամանատարին հերոսի կոչու՞մ են տալիս. Աշոտ Մինասյան

«Զորքին տիրություն չեն արել, իսկ զորքը, զինվորը հրաշալի մարտնչել են: Պարտվել ենք նաև նրա համար, որ թողել ենք մեր կամավորներին անտեր: Չենք ունեցել ղեկավարում, համապատասխան պաշտոններում նշանակված մարդիկ»: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ «Երբ զինվորը տեսնում է, թե ինչպես է հերոսի կոչում ստանում իր հրամանատարը, ով որևէ բան չի արել՝ փախել է, բնականաբար նրա մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են հերոսի կոչում տվել՝ նահանջի, պարտության, փախուստի համար: Արդյունքում հերոս կոչվածը զինվորի աչքին դառնում է զրո, նույն զինվորի, որը մարտնչել է, զոհվել է, չգիտես, թե որտեղ է: Զորքին անտեր են թողել։ Փախնող զորքի հրամանատարին հերոսի կոչում են տալիս, ոչ ոք չի ասում՝ էս ինչպես ստացվեց»,- նշեց Մինասյանը՝ պատմելով նաև, որ հերոսի կոչում ստացած գեներալներից մեկը զանգահարել է իրեն, հարցրել, թե իրեն էլ նկատի ունի, թե ոչ։ 

«Ես էլ ասացի, այո, հենց քեզ էլ նկատի ունեմ, մյուսներին էլ նկատի ունեմ։ Իհարկե հզոր հրամանատարներ ունեցել ենք, խոսքը Կարեն Ջալավյանի կամ Սերգեյ Շաքարյանի պես տղաների մասին չէ»,- ասաց Մինասյանը։