Պատմությունը սա մեզ չի ներելու. Շարմազանով

Պատմությունը սա մեզ չի ներելու. Շարմազանով

Ինչու՞ եք զարմանում,որ Փաշինյանը փաստացի ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։ Նման գրառում է կատարել ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք ենք դրա մեղավորը, քանի որ նա դեռ ներկայացնում է ՀՀ-ն։

Եթե շարունակեց կառավարել, Երեւանը կարող է Էրիվան անվանել, Հայաստանն՝ Էրմենիստան, իսկ Արարատն էլ՝ Աղըրը դաղ։

Արցախը Հայաստան է եւ վերջ ասողը ընդունեց, որ Արցախը Ադրբեջան եւ վերջ։

Ու այս ամենը մեր բոլորիս հնազանդ անգործության ու անկարողության պայմաններում։

Ամոթ մեզ։

Պատմությունը սա մեզ չի ներելու»,- գրել է նա: