Օրեր առաջ մահացած դատավորի լիազորությունները ԲԴԽ-ն տարեսկզբին դադարեցրել էր․ նա ռեզերվում էր

Օրեր առաջ մահացած դատավորի լիազորությունները ԲԴԽ-ն տարեսկզբին դադարեցրել էր․ նա ռեզերվում էր

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) մարտի 1-ին մահվան հանգամանքի հիմքով 2024 թվականի փետրվարի 21-ից դադարեցրել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աղվան Ալբերտի Պետրոսյանի լիազորությունները: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

Ըստ լուրերի՝ Պետրոսյանը երկար ժամանակ առողջական խնդիրներ է ունեցել, դա էլ հանգեցրել է մահվան․ նա մահացել է մեկ շաբաթ առաջ։

Աղվան Պետրոսյանի՝ որպես դատավորի, լիազորությունները 6 տարուց ավելի է՝ դադարեցված էր․ նա մեղադրվում էր կաշառք ստանալու մեջ, 2018 թվականին  ԱԺ  պատգամավորներ Սուրեն Մանուկյանի և Հրաչյա Հակոբյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակվել։

Տարեսկզբին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր նրա լիազորությունները, Պետրոսյանը տեղափոխվել էր կադրերի ռեզերվ, ստանում էր աշխատավարձ։

Աղվան Պետրոսյանը ծնվել է 1972 թ. Երևան քաղաքում։ 1995 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1993 -1999 թթ. աշխատել է Երևանի Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում՝ որպես գործավար։

1999 – 2003 թթ. աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2003 թ. աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։ 2008 – 2018 թթ. զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: