Ուժեղների քմահաճույքը․ Կիմ Չեն Ընը տանկ է վարել

Ուժեղների քմահաճույքը․ Կիմ Չեն Ընը տանկ է վարել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը տանկային անձնակազմի մրցույթում նոր տեսակի մարտական ​​մեքենա է փորձարկել, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը: Պետության ղեկավարի հետ մրցույթին մասնակցել են պաշտպանության նախարար Կանգ Սուն Նամը և Կորեայի ժողովրդական բանակի գլխավոր շտաբի պետ Լի Յոնգ Գիլը։

«Տանկերի անձնակազմերը ստուգելուց հետո ընկեր Կիմ Չեն Ինն անձամբ նստեց նոր տեսակի մարտական ​​տանկի մեջ և ամուր բռնելով ղեկը, վարեց տանկը», - ասվում է պետական գործակալության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Կիմ Չեն Ընը «գոհունակություն է հայտնել» տանկի մարտունակության վերաբերյալ, ինչպես նաև գնահատել է դրա որակն ու հզորությունը։