Ավելի լավ է կրծքիս փամփուշտ ընդունեմ, քան պառկեմ ՌԴ-ի առջև․ Ֆրանսիայի վարչապետ

Ավելի լավ է կրծքիս փամփուշտ ընդունեմ, քան պառկեմ ՌԴ-ի առջև․ Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) պատգամավորները հավանություն են տվել Ուկրաինային աջակցելու ռազմավարության և անվտանգության երկկողմ պայմանագրի վերաբերյալ վարչապետ Գաբրիել Ատալի զեկույցին։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Քվեարկությունից առաջ Ատալը ելույթ է ունեցել Ազգային ժողովում և կոչ արել խորհրդարանականներին աջակցություն հայտնել համաձայնագրին և Կիևին։ 

«Գերադասում եմ կրծքավանդակիս փամփուշտ ընդունել, քան բերանքսիվայր վրա պառկել Ռուսաստանի դիմաց», - ասել է նա պատգամավորներին: Պատգամավորների մեծ մասը քննարկման ընթացքում հանդես է եկել ի պաշտպանություն Ուկրաինայի, բայց միևնույն ժամանակ քննադատել է նախագահ Էմանուել Մակրոնի որոշ հայտարարություններ, մասնավորապես՝ կապված ուկրաինական տարածք արևմտյան զորքերի հնարավոր ուղարկման հետ։