Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնչյու Քեչելին, փոխանցում է ԱՊԱ-ն։

Նա նշել է, որ այցը կկայանա մարտի 14-ին՝ Իրաքի մայրաքաղաք Բաղդադում կայանալիք հանդիպումներից հետո։ 
Ֆիդանը Բաքվում կմասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդի IX նիստին։