Դավիթ Պետրոսյանը խոստովանում է, որ իրենք են Մալյանին փորձել նետել աղբամանը

Դավիթ Պետրոսյանը խոստովանում է,  որ իրենք են  Մալյանին փորձել նետել աղբամանը

«Մենք շատ լավ գիտենք, որ աղբահանության գործընթացը Երեւանի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, իսկ Նարեկ Մալյանը հանդիսանում է մի տարր, ում տեղն աղբամանն է: Այսօր այստեղ իր տան մուտքի մոտ Նարեկ Մալյանին վերցրել ենք, շատ ծանր աղբ էր, բավականին երկար իրեն բերել ենք: Մենք իրեն մատով անգամ չենք կպել, ոչ մի հայհոյանք չենք տվել:

Ի պատիվ ոստիկանության աշխատակիցների, թույլ չտվեցին, որ նրան նետենք աղբամանը եւ նա այնտեղ չհայտնվեց: Բոլոր այն մարդկանց, ում Նարեկ Մալյանը վիրավորել է, ինքն այդ պատասխանը ստացել է»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ռեստարտ» նախաձեռնության անդմա Դավիթ Պետրոսյանը: