«Ես էդ կառույցը նման կերպ չեմ անվանարկի»․ Չիչոյանը՝ հայտնի ձայնագրության ու Ջհանգիրյանի հայհոյանքների մասին 

«Ես էդ կառույցը նման կերպ չեմ անվանարկի»․ Չիչոյանը՝ հայտնի ձայնագրության ու Ջհանգիրյանի հայհոյանքների մասին 

Այդ ձայնագրությունը առաջին հերթին տհաճ է՝ լսելն էլ, մեկնաբանելն էլ։ 

Hraparak.am-ի հետ զրույցում այսպես արտահայտվեց ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչյանն՝ այսօր Ռուբեն Վարդազարյանի հրապարակած սկանդալային ձայնագրության վերաբերյալ, որտեղ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայոհյախառը արտահայտութուններ է թույլ տալիս Ռոբերտ Քոչարյանի, Վարդազարյանի նկատմամբ քրգործ հարուցող ենթադրյալ անձանց հասցեին, նաև փողոցային բառապաշարով անվանարկում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես կառույց։

Իսկ բացի տհաճ լինելուց՝ ինքը Գագիկ Ջհանգիրյանի կողմից քաղաքական հրահանգ կատարելու, դատական գործերին միջամտելու, օրենքից դուրս գործելու որևէ դրսևորում չի՞ տեսնում։

«Ես էս պահին ձեռնպահ կմնամ որևէ կարծիք հայտնել, որովհետև եթե ես թե՛ դրական, թե՛ բացասական կարծիք հայտնեմ, հնարավոր է՝ վաղը, միգուցե, թե՛ կարգապահական վարույթի շրջանակներում, թե՛ օրինակի համար, քրեական գործի շրջանակներում հայտնվի ԲԴԽ-ում, ու ես էսօր կարծիք հայտնեմ, դա սխալ կդիտարկվի»,- ասաց նա։

Իսկ ԲԴԽ նախագահի կողմից նման ոչ նորմատիվային լեքսիկոնով արտահայտվելը, այդ թվում՝ ԲԴԽ-ի հասցեին, որտեղ ինքն է աշխատում, նորմա՞լ է գնահատում, Չիչոյանն ասաց․ «Իհարկե, տհաճ է, ինչ-որ մեկի մասին ցանկացած մեկս էլ պիտի վատ խոսքերով չարտահայտվի, բայց դա արդեն իր խնդիրն է, էլի, թե ոնց է արտահայտվել։ Բոլորի համար էլ տհաճ է արտահայտվել»։

Նկատեցինք, որ Գագիկ Ջհանգիրյանը բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին վատ արտահայտվելուց նաև ԲԴԽ-ին՝ որպես հիմնարկի է անվանարկում, որտեղ ինքն էլ է աշխատում, ԲԴԽ անդամ Սերգեյ Չիչոյանն ասաց․ «Ես էդ կառույցը նման կերպ չեմ անվանարկի»։

Չիչոյանն ասաց նաև, որ այդ ձայնագրությունը դեռևս քննարկման առարկա չի դարձել իրենց մոտ, երեկ իրենք ծանրաբեռնված գրաֆիկով էին աշխատում՝ առիթ չեն ունեցել։