Պայթյուն՝ ռուսական ածխահանքերից մեկում․ կա զոհ եւ վիրավորներ

Պայթյուն՝ ռուսական ածխահանքերից մեկում․ կա զոհ եւ վիրավորներ

Պայթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Կեմերովոյի մարզի «Լիստյաժնայա» ածխահանքում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը, վկայակոչելով Ростехнадзор-ի Սիբիրյան վարչության տրամադրած տեղեկատվությանը։

Նախնական տեղեկություններով 43 մարդ է տուժել։ Կա մեկ զոհ։ ՌԴ ԱԻՆ-ում տեղեկացրել են, որ ծխահարման ընթացքում հանքում եղել է 285 հանքափոր։ Տարհանվել են 236-ին։