Շուրջ 10 միլիոն ուկրաինացի մնացել է առանց էլեկտրականության․ Զելենսկի

Շուրջ 10 միլիոն ուկրաինացի մնացել է առանց էլեկտրականության․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ նոյեմբերի 15-ին երկրի միանգամից մի քանի տարածաշրջաններում տեղի ունեցած զանգվածային պայթյուններից հետո շուրջ 10 միլիոն քաղաքացի մնացել է առանց էլեկտրականության։

«Մեր երկրի շատ քաղաքներում և շրջաններում կրկին վթարային հոսանքազրկումներ են»,- գրել է Ուկրաինայի նախագահը։

Նոյեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններ և քաղաքներ ռուսական բանակից կողմից ենթարկվել են զանգվածային հրթիռակոծության։

Մասնավորապես, պայթյուններ են որոտացել Ուկրաինայի Օդեսայի, Սումիի, Չերկասի և Խմելնիցկի մարզերում, ինչպես նաև Կիևում, Խարկովում, Լվովում, Կրիվոյ Ռոգում, Իվանո-Ֆրանկովսկում, Ժիտոմիրում և այլուր։ Մինչ այդ ողջ հանրապետությունում հայտարարվել էր օդային տագնապի մասին։