Գյումրու ավտոմաքսատան հերթը ձգվում է կիլոմետրերով
![Գյումրու ավտոմաքսատան հերթը ձգվում է կիլոմետրերով](https://hraparak.am/uploads/images/image_750x_5e08991574c2b.jpg)
Մեզ ահազանգած քաղաքացիները նշում են,որ երեկվանից Գյումրու ավտոմաքսատանը գոյացած հերթերի պատճառով այնտեղ են գիշերել:Ի դեպ, քաղաքացիներ կան,ովքեր մի քանի օր է,ինչ հերթ են կանգնած:Ավտոշարասյունն այս պահին ձգվում է կիլոմետրերով: Մեզ ահազանգած քաղաքացու խոսքերով ինքը 1000-ից ավել հաճախորդների ցանկում է,իսկ հերթը ստվարանալու փոխարեն, գնալով խտանում է: Քաղաքացին վստահեցնում է,որ այդ տեմպերով մաքսատան աշխատակիցները աշխատանքը չեն կարող ավարտել մինչև Ամանորի գիշերը:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել,որ Գյումրու մաքսատունը կաշխատի մինչև դեկտեմբերի 31-ը՝ ժամը 21.00:
Կարծիքներ