Եվրոպային գազ տրամադրող Ադրբեջանում փայտ ու աղբ են վառում

Եվրոպային գազ տրամադրող Ադրբեջանում փայտ ու աղբ են վառում

Ալիևի ռեժիմը բարձրացրել է գազի գինը սեփական սպառողների համար՝ միաժամանակ ավելացնելով իր կապույտ վառելիքի արտահանումը Եվրոպա։

Շարքային ադրբեջանցիներին ստիպում են խնայել գազը և տաքացնել տները վառելափայտով, աղբով և ինչով հնարավոր է։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խնդրել էր Եվրոպային ավելացնել ներդրումները երկրի նավթագազային արդյունաբերության մեջ, եթե ցանկանում են ավելի շատ գազ ստանալ Ադրբեջանից։ 

Ակնհայտ է, որ Բաքուն չուներ բավականաչափ սեփական ռեսուրսներ ԵՄ-ի հետ գործարք կնքելիս։ 
Այդ պատճառով շատ փորձագետներ եկել են այն եզրակացության, որ Ադրբեջանը տարանցիկ ճանապարհով ռուսական գազ է արտահանում Եվրոպա։