Դատարանը մերժել է Գեղամ Գևորգյանի դիմումը

Դատարանը մերժել է Գեղամ Գևորգյանի դիմումը

Դատարանը մերժել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի վերաքննիչ բողոքը։

Հիշեցնենք, որ Գևորգյանը ԵՊՀ մի քանի աշխատակիցների աշխատանքային պայմանագրերում փոփոխություններ էր կատարել՝ նրանց անժամկետ պայմանագրերը վերաձևակերպելով մինչև դեկտեմբերի 31-ը։ Նույն կերպ Գևորգյանը փորձել էր աշխատանքից ազատել նաև ԵՊՀ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Էմին- Տերյանին։ Էմին-Տերյանը դիմել էր դատարան, և դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, որոշում էր կայացրել ուժի մեջ թողներ նախկին՝ անժամկետ պայմանգիրը։ Գևորգյանն էլ իր հերթին առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, վերջինս մերժել  է ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի բողոքը։