Սյունեցիները «կշրջափակեն» դատարանը

Սյունեցիները «կշրջափակեն» դատարանը

Քիչ հետո Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Քարահունջ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Լուսինե Ավետյանին ձերբակալելու դեմ պաշտպանի ներկայացրած բողոքի քննությունը: Դատարանի բակում են համայնքապետի հարազատները, մեզ ասացին, որ շուտով դատարանի տարածք են գալու նաև գորիսեցիները՝ համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ:

Նշենք, որ Լուսինե Ավետյանին ձերբակալել են ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու եւ մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով, մի բան, որը համատարած արել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը՝ հօգուտ ՔՊ-ի։ Անգամ մարզպետարանների պաշտոնական էջերում բաց տեղեկություններ կան, թե ինչ մեծ քանակի աջակցություն է տրվել բնակչությանը, եւ ինչպես են մարզպետները կազմակերպել ՔՊ հանրահավաքին մարդկանց մասնակցությունը, բայց մինչ օրս որեւէ մեկին ո՛չ ձերբակալել են, ո՛չ էլ որեւէ քրգործ կա հարուցված։