Էրդողանի գրասենյակը՝ նրա առողջական խնդիրների մասին

Էրդողանի գրասենյակը՝ նրա առողջական խնդիրների մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի վարչակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել է լրատվամիջոցներում հայտնված վարկածը, թե թուրք առաջնորդը սրտի կաթված է ստացել։

«Այն պնդումները, թե նախագահ Էրդողանը սրտի կաթված է ստացել և հոսպիտալացվել է, չեն համապատասխանում իրականությանը», - ասվում է կենտրոնի հայտարարության մեջ:

Միաժամանակ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը Էրդողանի առողջական վիճակը «լավ» է անվանել։
«Մենք մշտական ​​կապի մեջ ենք։ Նախագահը թեթեւ մրսածություն ունի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանի ինքնազգացողությունը ուղիղ եթերի ժամանակ վատացել է, ինչից հետո նրա ելույթն ընդհատվել է։ Այդ առնչությամբ լուրեր շրջանառվեցին, թե Թուրքիայի նախագահը սրտամկանի կաթված է ստացել։