«Սիրում եմ»․ Գեղասահքի չեմպիոնուհին գրություն է թողել ու պատուհանից ցած նետվել
Մահացել է պատանեկան գեղասահքի աշխարհի 20-ամյա չեմպիոնուհի Եկատերինա Ալեքսանդրովսկայան։ Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայում՝ հուլիսի 18-ի գիշերը։ Աղջկա դին գտել են իր վեց հարկանի տան պատուհանների տակ։ Հետաքննության նախնական վարկածի համաձայն, նա ինքնասպան է եղել:
Եկատերինայի բնակարանում հայտնաբերվել է հրաժեշտի գրություն, որում նա գրել է ընդամենը մեկ բառ՝ «Սիրում եմ»: Ըստ ինսայդերների, Ալեքսանդրովսկայան որոշել է կատարել այդ ճակատագրական քայլը՝ տուն վերադառնալով հարբած վիճակում։ Նրանք պատմում են, որ մարզուհին բավականին երկար ժամանակ է, ինչ ծանր դեպրեսիայի մեջ էր, որը առաջացել էր Կանադայում մարզական վնսավածք ստանալուց հետո։
Կարծիքներ