Աչքն էլի ուրիշի հողերի վրա է․ Էրդողանը դիմել է ՄԱԿ-ին

Աչքն էլի ուրիշի հողերի վրա է․ Էրդողանը դիմել է ՄԱԿ-ին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ին ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության պետականությունը։

«Թուրքիան խաղաղություն և ժողովրդավարություն է բերել Կիպրոսին։ Կիպրոսի թուրքերն ավելի մեծ հույսով են նայում ապագային»,- ասել է Թուրքիայի նախագահը Հյուսիսային Կիպրոս կատարած այցի ժամանակ։ 

«Ես կրկնում եմ իմ պատմական կոչը Միավորված ազգերի կազմակերպությանը՝ մի շեղվեք կղզու իրողություններից և որքան հնարավոր է՝ շուտ ճանաչեք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը։ 
Քանի դեռ չի ճանաչվել Կիպրոսի թուրքերի ինքնիշխան իրավահավասարությունը և հավասար միջազգային կարգավիճակը, նոր բանակցային գործընթացի մասին խոսք լինել չի կարող»,-հավելել է նա։