Բաշար ալ-Ասադի որդին հայտնվել է ամերիկյան սանկցիոն ցանկում

Բաշար ալ-Ասադի որդին հայտնվել է ամերիկյան սանկցիոն ցանկում

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունն ընդարձակել է սանկցիաներն ընդդեմ Սիրիայի։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ամերիկյան հակասիրիական «սեւ ցուցակում» հայտնվել են Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի որդին՝ Հաֆեզը եւ Սիրիայի բանակի ստորաբաժանումներից մեկը՝ լրիվ կազմով։

Հիշեցնենք, որ հունիսի մեկից ուժի մեջ մտնող «Սիրիայի քաղաքացիական բնակչության պաշտպանության» մասին ակտը իրավունք է տալիս Վաշինգտոնին սանկցիոն ցանկի մեջ ներառել անհատ անձանց կամ ընկերությունների, որոնք ուղիղ կամ անուղղակի կերպով աջակցում են Սիրիայի կառավարությանը։