Հայտնի բլոգերին գտել են կոյուղում

Հայտնի բլոգերին գտել են կոյուղում

Բելառուսցի հայտնի տեսաբլոգեր Road to film յութուբյան ալիքի հեղինակը հայտնաբերվել է մահացած Սանկտ Պետերբուրգում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նրա հետ մահացած է հայտնաբերվել նաեւ ստորգետնյա ուղիներ հետազոտող մեկ անձ։ Նրանք հայտնաբերվել են կոյուղատար թունելում, որտեղ իջել էին հերթական տեսահոլովակը նկարելու։ Նախնական վարկածի համաձայն, նրանց ամրապարանները կտրվել են։