«Լիդիան Ինթերնեյշնլը» հայտարարում է ղեկավար կազմում փոփոխությունների մասին  

«Լիդիան Ինթերնեյշնլը» հայտարարում է ղեկավար կազմում փոփոխությունների մասին  

Ընկերության կառուցվածքային փոփոխությունների ծրագրի շրջանակներում, 2019թ. հունիսի 12-ից ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ՝ Ժոաո Կարրելոն դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Լիդիանի տնօրենների խորհրդի նախագահ Ռասել Բոլը տնօրենների խորհրդի անունից նշեց,- «Մենք շնորհակալություն ենք հայտնում պրն․ Կարրելոյին անցած տարվա ընթացքում ընկերությունը ղեկավարելու համար և ուրախ ենք հայտնելու այն մասին, որ նա համաձայնել է աջակցել ընկերությանը որպես խորհրդատու։ Մենք մաղթում ենք նրան հաջողություններ իր հետագա գործունեությունում»:
 
Ըստ Լիդիանի հայտարարության` 2019թ. հունիսի 12-ից տնօրենների խորհրդի ներկայիս անդամ Էդուարդ Սելերը ժամանակավորապես կստանձնի ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: