Լիանա Աշրաֆյանը ընտրվեց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրեն

Լիանա Աշրաֆյանը ընտրվեց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցի տնօրեն

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան հ.19 հիմնական դպրոցում տնօրեն ընտրվեց դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ 

Դպրոցի տնօրենի թափուր հաստիքի համար պայքարում էին  հինգ թեկնածու՝ դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը, Անժելա Կարապետյանը, Տաթևիկ Մարաբյանը, Անուշ Մարտիրոսյանը, Արմինե Մարտիրոսյանը։

Կառավարման խորհուրդի 6 անդամներից 5-ը քվեարկեցին նրա օգտնին։ Միայն մեկ անդամ էր քվեարկել Անուշ Մարտիրոսյանի օգտին։