Լանա Դել Ռեյը դարձել է Քարդաշյանի ապրանքանիշի «սրտերի թագուհին»

Լանա Դել Ռեյը դարձել է Քարդաշյանի ապրանքանիշի «սրտերի թագուհին»

Քիմ Քարդաշյանի՝ Վալենտինի տոնի առթիվ ստեղծված հավաքածուն՝ «SKIMS»-ը  ներկայացնում է Լանա Դել Ռեյը:
Երգչուհին խոստովանել է, որ ամենասկզբից էլ «SKIMS»-ի մեծ երկրպագուն է եղել եւ ուրախ է մասնակցել սիրո տոնին նվիրված արշավին:

Սահմանափակ քանակությամբ նոր հավաքածուի վաճառքը կմեկնարկի հունվարի 23-ին: Լուրով կիսվել է Քարդաշյանը՝ նշելով, որ «սրտերի թագուհի» երգչուհին իր ապրանքանիշի Վալենտինն է:

«Հավաքածուն այնքան գեղեցիկ ու երազային է, իսկ լուսանկարիչ Նադյա Լի Քոենի հետ համագործակցելն այնքան հաճելի էր: Հույս ունեմ, որ արդյունքը կհավանեք այնպես, ինչպես ես»,- նշել է Լանա Դել Ռեյը: