Մեսսին խփած գոլերի հաշվով լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել

Մեսսին խփած գոլերի հաշվով լավագույն ֆուտբոլիստն է ճանաչվել

GiveMeSport կայքը կազմել է Չեմպիոնների Լիգայի պատմության՝ խփած գոլերի քանակով աչքի ընկած ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Առաջին հորիզոնականը այդ ցանկում գրավել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։ Նա 141 հանդիպմանը խփել է 114 գոլ․ հարաբերակցությունը 0,81։ Երկրորդ տեղում Ռուդ վան Նիստերլոյն է, ով հանդես է եկել «Ռեալում» եւ «ՄՅՈՒ»-ում։

Վերջինս 73 հանդիպմանը խփել է 56 գոլ, հարաբերակցությունը՝ 0,77, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Քրիշտիանու Ռոնալդուն, ով 169 հանդիպմանը խփել է 128 գոլ, հարաբերակցությունը՝ 0,76։ Ցանկում են նաեւ Ռոբերտ Լեւանդովսկին, Նեյմարը, Ֆիլիպպո Ինձագին, Էդիսոն Քավանին, Սերխիո Ագուերոն, Քարիմ Բենզեման, Ռաուլը։