Ինչ հանգամանքներում է մահացել Վիգեն Խաչատրյանը

Ինչ հանգամանքներում է մահացել Վիգեն Խաչատրյանը

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր՝ 72 տարեկանում սրտամկանի ինֆարկտից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, բայց կյանքը փրկել չի հաջողվել:

Մենք տեղեկացանք, որ Վիգեն Խաչատրյանն այսօր սովորականի պես աշխատանքի է գնացել խորհրդարան, մինչեւ օրվա երկրորդ կեսը եղել է այնտեղ: ՔՊ-ականների պատմելով, պատգամավորի ինքնազգացողությունը վատացել է դրսում, տեղափոխել են «Բեստ լայֆ» կլինիկա, սրտի վրա երկու ստենդ են տեղադրել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Նրանք պատմում են, որ սրտից բողոքներ նա չի ունեցել, գոնե իրենք ոչինչ չգիտեին այդ մասին, թեեւ գիտեին, որ տարիներ առաջ սրտի վիրահատություն էր տարել։