ՄԱԿ տեսուչներին մեղադրել են լրտեսության մեջ

ՄԱԿ տեսուչներին մեղադրել են լրտեսության մեջ

Մալիի կառավարությունը դատարան հայց է ներկայացրել, մեղադրելով ՄԱԿ առաքելության մեջ ներառված մի շարք տեսուչների լրտեսության եւ երկրի ազգային անվտանգությունը խաթարելու մեջ։ Մալիական կառավարության վարկածի համաձայն, ՄԱԿ առաքելության որոշ աշխատակիցներ անցյալ տարվա մարտ ամսին մասնակցություն են ունեցել մի շարք հանցագործությունների։ Նման եզրահանգում կատարվել է այն ժամանակ, երբ հրապարակվել է ՄԱԿ Գլխավոր հանձնակատարի գրասենյակի զեկույցը, որում ասված է, որ կառավարական զորքերը խաղաղ բնակիչների են մահապատժի ենթարկել։

Մալիական կողմն իր հերթին այս մեղադրանքները հերքել է, եւ ՄԱԿ առաքելությանը մեղադրել կանխակալության, եւ առանց տեղի իշխանությունների հետ համաձայնեցման, արբանյակային տվյալների օգտագործման մեջ, ինչը համարժեք է լրտեսության։ Բացի այդ, Մալիի ժամանակավոր ռազմական իշխանությունները որոշում են կայացրել դուրս բերել երկրի տարածքից ՄԱԿ խաղաղապահներին։ Իր հերթին Միացյալ Նահանգները հայտարարել է, որ այս որոշման առնչությամբ չափազանց մտահոգված է եւ կոչ է անում, որպեսզի գործընթացն իրականացվի կազմակերպված եւ պատասխանատու կերպով։