Որքա՞ն գումար է ծախսել Ադրբեջանը ԼՂ օկուպացված տարածքներում

Որքա՞ն գումար է ծախսել Ադրբեջանը ԼՂ օկուպացված տարածքներում

Վերջին 3 տարիների ընթացքում Ադրբեջանը ավելի քան 6,6 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսել Ղարաբաղում (Արցախի օկուպացված հայկական տարածքներում-խմբ․) վերականգնողական աշխատանքների վրա։

Այս մասին ասել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ ելույթ ունենալով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի 56-րդ տարեկան նիստում, հայտնում է APA-Economics-ը։

Նրա խոսքով, մինչև վերականգնման աշխատանքներն անհրաժեշտ է եղել ականազերծման աշխատանքներ իրականացնել։

Ռազմավարական աշխարհագրական դիրքի շնորհիվ Ղարաբաղյան տարածաշրջանն ունի մեծ տնտեսական ներուժ, հավելել է նա։