Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում 

Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում 

Առաջիկայում Արեգակը մեր մոլորակի համար նախապատրաստում է մագնիսական փոթորիկ։ Այս մասին հայտնում է օդերեւութաբանական «Ֆոբոս» կենտրոնը։ Համաձայն հաղորդագրության, ներկայումս Արեգակի վրա տեղի է ունենում պայթյունյային էներգիայի շեշտակի կուտակում՝ վերջինիս հարավային բեւեռին մոտ հատվածներում, որոնք ուղղված են դեպի մեր մոլորակը։

Արեւային բծերի մակերեւույթը վերջին դիտարկման համաձայն ավելացել է 100 տոկոսով եւ այս տարվա սկզբից սկսած՝ հասել է իր առավելագույն չափին։ Այս ամենը արդեն այս աշխատանքային շաբաթվա վերջում կբերի բարձրագույն կարգի պայթյունի։ Գիտնականները նշել են, որ իրավիճակը Արեգակի վրա չափազանց դինամիկ է եւ ենթակա չէ մաթեմատիկական անալիզի։

Նախազգուշացվում է, որ առավել վտանգավոր են լինելու ապրիլի 19-20-ը, երբ պայթյունի առավել խոշոր օջախները գտնվելու են Արեգակ-Երկիր գծի վրա։ Արեգակնային տենդի հետեւանքները զգացվելու են մինչեւ հաջորդ շաբաթվա կեսերը։