Պառլամենտում նիստն ընդհատվել է ծեծկռտուքի պատճառով

Պառլամենտում նիստն ընդհատվել է ծեծկռտուքի պատճառով

Ուկրաինայի Գերագույն Ռադայում ագրարային կոմիտեի նիստի ընթացքում ծեծկռտուք է տեղի ունեցել «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության պատգամավոր Անդրեյ Մոտովիլովեցի եւ «Հանուն կյանքի ընդդիմադիր հարթակի» պատգամավոր Իլյա Կիվայի միջեւ։

Այս մասին հայտնում է «Укринформ»-ը։ Ծեծկռտուքը սկսել է Կիվան՝ հրելով Մոտովիլովեցին։ Ծեծկռտուքին միացել են նաեւ այլ պատգամավորներ, փորձելով իրավիճակը հանդարտեցնել։ Կոմիտեի նախագահ Նիկոլայ Սոլսկին 15 րոպեանոց ընդմիջում է հայտարարել։