Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է․ Յուրի Վորոբյով

Հռոմի ստատուտի վավերացումը ոչ բարեկամական քայլ է․ Յուրի Վորոբյով

Հռոմի ստատուտի վավերացումը ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը։ «Մեծ ափսոսանքով իմացա Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման մասին։ Այդ որոշումը ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ մեր առաջնորդ Վլադիմիր Պուտինի հանդեպ»,- իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Վորոբյովը, ընդգծելով, որ հայ խորհրդարանականների կայացրած որոշումը քանդում է այն կառուցողական եւ փոխվստահելի հարաբերությունները, որոնք ձեւավորվել էին հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակում։ 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն երեկ վավերացրել է Հռոմի ստատուտը։