Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք մրցաշարին

 Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք մրցաշարին

Ադրբեջանի ազգային հավաքականը չի մասնակցի սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը, որը կանցկացվի Երեւանում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական ներկայացուցիչ Յաղուբ Աբդուլլաևը։

Նրա խոսքով՝ մրցաշարին մասնակցելուց հրաժարվելու հիմնական պատճառը հնարավոր սադրանքներն են մարզիկների նկատմամբ: