Մարտի 1-ը գլխավոր դատախազի համար ավելի կարևոր է, քան Հոկտեմբերի 27-ը

Մարտի 1-ը գլխավոր դատախազի համար ավելի կարևոր է, քան Հոկտեմբերի 27-ը

«Որոշակի քննչական գործողություններ երկու վարույթներով էլ կատարվում են, խոսքը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի մասին է։ Մարտի 1-ի գործը, որը կազմված է մոտ 800 հատորից ու այս պահի դրությամբ գտնվում է ընդամենը մեկ քննիչի վարույթում, յուրաքանչյուր շաբաթ առնվազն մեկ անգամ զեկուցվում է ինձ, քանի որ վարույթներով կան ժամկետներ, ըստ ժամկետների հրատապության՝ այդ դրվագները քննարկվում են։ Այս ծավալի վարույթը մեկ քննիչի կողմից քննելն ուղղակի անիրատեսական է»,- այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ տեղեկացնելով, որ վերոնշյալ երկու գործերը 2022-ի տարեկան հաղորդման մեջ ընդգրկված չեն։

«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին գրություն ենք ուղարկել՝ խնդրելով դիտարկել քննչական խումբ ձևավորելու հնարավորությունը: Ահա արդեն 2023 թվականի հաղորդման մեջ 800 հատորի առանձին դրվագների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնենք։ Ինչ վերաբերվում է Հոկտեմբերի 27-ի գործին, ապա կարող եմ ասել, որ չեմ կարողացել դեռևս անդրադառնալ։ Այս գործերից Մարտի 1-ը ինձ համար ամենաառաջնայինն էր»,-հավելեց նա։