Հաղթանակի շքերթներ կանցկացվեն Ռուսաստանի 28 քաղաքներում․ Շոյգու

Հաղթանակի շքերթներ կանցկացվեն Ռուսաստանի 28 քաղաքներում․ Շոյգու

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձին նվիրված շքերթներ ու զորահանդեսներ կանցկացվեն Ռուսաստանի 28 քաղաքներում, դրանց կմասնակցի ավելի քան 50 հազար մարդ, կցուցադրվի մոտ հազար տեսակի զենք ու զինտեխնիկա, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Շոյգուն հայտնել է նաև, որ Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսին 9 000 մարդ կմասնակցի, կներկայացվի 75 միավոր սպառազինություն ու զինտեխնիկա, կներգրավվի նաև ավիացիան։

ՌԴ պաշտպանության նախարարը հստակեցրել է, որ շքերթին կմասնակցեն գնդեր, գումարտակներ, վաշտեր, հատուկ ռազմական գործողության մասնակիցներ, ռաազմակրթարանների սաներ, կադետներ, զինվորական նվագախմբեր և այլն։