Քննիչը չի կեղծել շվեյցարական կողմից ստացված պատասխանը․ ՀՔԾ

Քննիչը չի կեղծել շվեյցարական կողմից ստացված պատասխանը․ ՀՔԾ

Մամուլն այսօր անդրադարձել էր Միհրան Պողոսյանի քրեական գործին, ըստ որի՝ 2016-ին քննիչը կարճել էր գործը՝ Շվեյցարիայից ստացված գրության տվյալները կեղծելով։ «Հրապարակ»-ը ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջյանից փորձեց տեղեկանալ՝ արդյո՞ք ՀՔԾ-ում վարույթ է հարուցվելու այս հրապարակման կապակցությամբ։ Արդյոք սույն քննիչը պաշտոնավարում է և ո՞վ է նա։
Մարինա Օհանջյանյանը հայտնեց, որ քննիչի կողմից շվեյցարական պատասխանի կեղծված լինելն իրականությանը չի համապատասխանում իրականությանը, հետևաբար, մնացած հարցերին պատասխանելու անհրաժեշտություն չկա։