Պետք է մեկընդմիշտ փակել բոլոր ռասիստների բերանները․ ՖԻՖԱ-ի նախագահ

Պետք է մեկընդմիշտ փակել բոլոր ռասիստների բերանները․ ՖԻՖԱ-ի նախագահ

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն խոսել է Ա Սերիայի 16-րդ տուրում «Լացիոյի» երկրպագուների կողմից «Լեչչեի» պաշտպան Սամուել Ումտիտիին հասցված ռասիստական վիրավորանքների մասին։

 

«Եկեք բղավենք բարձր ու պարզ․ «Ո՛չ ռասիզմին»։ Թող երկրպագուների ճնշող մեծամասնությունը, որոնք լավ մարդիկ են, ոտքի կանգնի, որ մեկընդմիշտ փակենք բոլոր ռասիստների բերանները»,- Ինֆանտինոյի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը։

 

Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը վիրավորանքների պատճառով դաշտը լքել էր արցունքներով։ Հանդիպումը նույնիսկ որոշ ժամանակով դադարեցվել էր, քանի որ մարզադաշտի տնօրենը հանդես էր եկել բացականչությունները դադարեցնելու խնդրանքով: