Սոբյանինը պաշտոնապես ստանձնեց Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտոնանկ է արել քաղաքային իշխանությանը։
Նախկին կառավարության կազմը կգործի մինչև նորի ձևավորումը, փոխանցում է RT-ն։
«Ես հայտարարում եմ Մոսկվայի կառավարության հրաժարականի մասին։ Մոսկվայի կառավարությանը հանձնարարում եմ իրականացնել իր լիազորությունները՝ մինչև նոր կազմի ձևավորումը»,- ասվում է Սերգեյ Սոբյանինի ստորագրած հրամանագրում։
Բացի այդ, Մոսկվայի քաղաքապետը պաշտոնանկ է արել քաղաքի գործադիր իշխանությունների ղեկավարներին։ Փաստաթուղթը հրապարակվել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնական կայքում։
Նույն օրը Սոբյանինն ընտրություններից հետո պաշտոնապես ստանձնել է Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը։
Նա նշել է, որ շարունակելու է բարեկարգել քաղաքը և աջակցել նրա բնակիչների բարեկեցությանը։
Կարծիքներ