46 միգրանտի դիակ են գտել

46 միգրանտի դիակ են գտել

ԱՄՆ Տեխաս նահանգում ոստիկանությունը ֆուրգոն ավտոմեքենայի մոտ հայտնաբերել է 46 անօրինական միգրանտի դիակ։ Այս մասին հայտնում է KSAT-ը։ Ողջ մնացած տասնվեց միգրանտի տեղափոխել են հիվանդանոց։ Մահվան պատճառների մասին դեռ պաշտոնական հայտարարություն չի հնչել, սակայն տեղի շատ մասնագետներ նշում են, որ դա կարող է լինել փակ տարածքում շոգ եղանակի պատճառով առաջացած շնչահեղձությունից։