Ադրբեջանում անցնում են հէկաշինության

Ադրբեջանում անցնում են հէկաշինության

Եվրոպական հեղինակավոր փորձագետներն Ադրբեջանին խորհուրդ են տալիս չոգեւորվել «Հարավային գազային միջանցք» նախագծով: Նրանք ասում են, որ Եվրամիությունը երկակի խաղ է խաղում: Մի կողմից հայտարարում է, որ պատրաստ է գնել ցանկացած քանակի գազ, մյուս կողմից հետւողականորեն անցնում է վերականգնվող ռեսուրսներով էներգետիկ համակարգի: Խոսքը հատկապես հէկերի կառուցման մասին է:

Ադրբեջանական haqqin.az-ը գրում է, որ եվրոպական փորձագետների վերլուծությանը ծանոթանալուց հետո Իլհամ Ալիեւը կարգադրություն է ստորագրել՝ հանձնարարելով միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի էներգետիկայի կառուցվածքում հէկերից ստացվող  17 տոկոս մասնաբաժինն առաջիկայում հասցվի  30-ի: Ստացվում է, որ մոտակա տարիներին Ադրբեջանը գրեթե կկրնապատկի հիդրոէներգիայի արտադրությունը: Այս տեղեկատվությունը խիստ նշանային է Արցախում ծավալված դիսկուրսի համապատկերին: Անցած տասնամյակում Արցախի կառավարությունը լուծել է էներգետիկ ինքնաբավություն խնդիրը:

Հեռանկարում Արցախը կարող է լինել էներգիա արտահանող երկիր: Նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանն Արցախում առաջին անգամ շրջանառության է դրել ,,տնտեսական դիվանագիտություն,, հասկացությունը: Էլեկտրաէներգիայի արտահանումը կարող է տնտեսական դիվանագիտության բաղադրիչ լինել: Այս իմաստով անհասկանալի է, թե ի՞նչ խնդիր են ուզում լուծել հէկաշինության դեմ պայքարողները, որ չեն թաքցնում իրենց քայլերի քաղաքական ենթատեքստը: Ու՞մ է ձեռնտու Արցախի էներգետիկ կախվածությունը՝ պարզ է: Անհասկանալին այդ նպատակին նախագահի թեկնածուներից մեկի համակիրների ներգրավվածությունն է: