Սրանց համար հողը միայն կե՜ր է, հողը մեր երեխեքի արյունը չէ․․․

Սրանց համար հողը միայն կե՜ր է, հողը մեր երեխեքի արյունը չէ․․․

Մինչև Նիկոլի գալը Հայրենիքը ուրիշ ձևով էինք պատկերացնում։ Ո՞վ կհավատար, որ հայրենիքը, հողը, մեր երեխեքի արյունը կարելի է ինչ որ մի գաղտնի փաստաթղթով հանձնել Ադրբեջանին։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ հայրենիքի շուրջ առևտուր կարող է լինել։ Մինչև Նիկոլի գալը, երբ ցանկացած մեկին հարցնեիր՝ ի՞նչ կանես հայենիքիդ համար, կասեր ՝ արյունս, կյանքս կտամ։ Նիկոլն եկավ ու ասաց՝ ես էլ հայրենիքիս համար մյուս անալիզներս կտամ։ Ու երկիրը լցվեց միզահոտի ու մյուս անալիզների հոտով։ Երկիրը լցվեց գարշահոտությամբ, հայհոյանքվ, ատելությամբ, անեծքով․․․ Սրանք չեն կարող պատկերացնել հայրենիքի համար կյանք, արյուն տալն ինչ է, սրանք դա համարում են ոչի՜նչ։ Սրանց համար հերոսը նա է, ով ավելի շատ հող է հանձնել, ով չի դիմակայել թշնամուն ու ձեռքերը վեր է բարձրացրել ու թշնամու առաջ չոքել։ Նրանք այդ «հերոսներին» գեներալի կոչում ու պաշտոններ են տալիս, իսկ իրական հերոսներին բանտերում տանջամահ են անում։ Սրանց համար հերոսը Նիկոլն է, որ Արցախի արդեն 80 տոկոսը հանձել ու անցել է Հայաստանին։ Կան չէ՞ աղբի, կեղտի, պարտության վրա փարթամ աճող բույսեր։ Սրանք փարթամ աճած էդ անճոռնի բուսատեսակն են, որոնք չեն օգտագործվում ու որոնք չեն թողնում, որ իրենց շուրջը օգտագործելի մի բույս աճի։ Մի երկու օր առաջ զոհվածի մոր գրառում եմ կարդում, գրում է․ «Այդ հողը իմ տղու արյունն է, դա չպիտի հանձվի, ես կգնամ ու կկռվեմ»։ Ուզում էի գրել՝ մայր, սրանց համար հողը միայն կե՜ր է, հողը մեր երեխեքի արյունը չէ․․․