Ադրբեջանա-հայկական զինված դիմակայության հանգուցալուծման բանալին գտնվում է խրամատում

Ադրբեջանա-հայկական զինված դիմակայության հանգուցալուծման բանալին գտնվում է խրամատում

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանա-հայկական զինված դիմակայության հանգուցալուծման բանալին գտնվում է ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ինչպես կարծում են որոշ խաղաղասերներ, այլ խրամատում:

Թե որն է խաղաղապահ ուժերի, ՀԱՊԿ-ի կամ Եվրոմիության դիտորդների դերակատարությունը տարածաշրջանում, լավագույնս ցույց են տալիս Փառուխում, Տեղում և այս պահին Սոթքում տեղի ունեցող զարգացումները...
Աշխարհը հարգում է խաղաղություն պարտադրողին, այլ ոչ թե մուրողին...»: