Տրանսպորտում հանդիպող 26 զավեշտալի կերպար

Տրանսպորտում հանդիպող 26 զավեշտալի կերպար

Ֆեյսբուքյան օգտատեր Աշիկ Պողոսյանը իր էջում գրել է․

«Իրավիճակներ, որոնց գոնե մի մասին պարտադիր ականատես ենք լինում, երբ նստում ենք տրանսպրտ

1. Հովհարով ցելի մարշուտնուն հովացնող մորքուր

2. Նստելու կամ դռան մոտից հետ գնալու կոչեր անող վարորդ, նույնիսկ երբ նստելու տեղ ու թեթև շարժվելու ձև չկա

3. Պատուհանը փակող մրսկան մորքուր

4. Նստած աչոն, ով բոլորի վեշերը ուզում ա պահի, դաժը եթե գրկին այլևս տեղ չկա

5. Առաջին իսկ հնարավորության դեպքում թոռներին նստացրած, բայց ինքը կանգնած տածիկ, ով թարախ հայացքով կողքերն ա նայում

6. Ընկերուհու հետ ժամերով եռախոսով խոսացող թիթիզիկ, ով մեծամասամբ դեպքերում հենց էդ ընկերուհու հետ էլ հանդիպման ա գնում էդ պահին

7. Սոված գելի հայացքով, կողքինի հեռախոսի մեջ խորասուզված երիտասարդ

8. Սոխ, սխտոր կերած, կամ բուրավետ քրտնած, կամ ոտերը չլվացած անձնավորություն

9. Ծխող ու կողքը նստածի ուղեղը տանող վարորդ

10. Թիթիզ ու միշտ շտապող վարորդ, ով իրան պատկերացնում ա գոնկայի ժամանակ

11. Նվնվացող ու առանց դադարի լացող երեխա

12. Կանանց գլխի վերևը կանգնած երիտասարդ

13. Աղջիկների հետևը կանգնած բիձա

14. Անընդատ տնքացող ու ինչ-որ բանից բողոքող մորքուր

15. Ընդամենը 2 կանգառ առաջ նստած, բայց արդեն մարշուտնու կեսի հետ ախպերություն անող մորքուր

16. Նստած րոպեից մինչև իջնելու րոպեն, հայացքը հեռախոսից չթեքած երիտասարդ

17. Իբր նաուշնիկներով երգ լսող, բայց ամբողջ մարշուտնու գլուխը տանող երիտասարդ, ով գիտի մենակ ինքն ա լսում իրա դրած երգը

18. Բարձր-բարձր իբր հումորներ անող, բայց իրականում ինքնահաստատվել ցանկացող ջահելներ

19. Ռաբիզ լսող ու ամբողջ մարշուտնու տրամը քցող վարորդ

20. Տարօրինակ կերպով ճաշակով երգեր լսող վարորդ, էն որ ուզում ես ասես՝ հոպար ստե մի տեղ ձենը բարձրացրաաաա

21. Ահավոր դանդաղ քշող վարորդ, էն որ քիչ ա մնում իջնես ու քայլելով գնաս, քանզի տենց ավելի շուտ կհասնես

22. Վերջում նստած ու իրար գրկած վույ-վույ անող զույգ

23. Փիս ձևի դարդերով խորացած անձնավորություն, ով պատուհանից դուրս ա նայում ու եթե կողքը մեկը վատանա, չի էլ նկատի

24. Տատի/պապի, ով իբր հեսա իջնում ա ու բոլորի՝ նստելու առաջարկներին մերժում ա, բայց իտոգում ամենավերջին իջնողներից ա լինում

25. Խմած կամ պարզապես խփնված բոմժ, ով պարտադիր մեկի հետ վիճում ա, մինչև իջնելու պահը գա:

26. Ուղիղ աչքերներիդ մեջտեղները նայող անասուն, ով չես ջոկում ինչ ա ուզում

Հ. Գ. Եթե նստել ես տրանսպրտ ու էսքանից ոչ մի հատին ականատես չես լինում, ուրեմն կամ գիտակցությունդ տեղը չի, մի հատ չռփի քեզ, դզվի, կամ էլ ուրիշ երկիր ես գնացե հասե այ ախպեր, քանի շատ ուշ չի, իջի, դիմացի մայթից նստի, հետ արի

Հ. Գ. 2. Գրեք ձեր տարբերակները, որոնք մոռացել եմ նշեմ»։