Ինչու է նավթն էժանանում համաշխարհային շուկայում․ տեսակետ

Ինչու է նավթն էժանանում համաշխարհային շուկայում․ տեսակետ

Trading Economics-ը գրում է․ «Չինաստանի տնտեսության առնչությամբ եղած անորոշությունը, որը համարվում է նավթի խոշորագույն համաշխարհային ներկրողը, ինչպես նաեւ հավանականությունը, որ Միացյալ Նահանգներում մեկնարկային տոկոսադրույթները շարունակելու են մնալ բարձր մակարդակի վրա, քան ակնկալվում է, բացասական ազդեցություն են թողնում նաթվի պահանջարկի վրա։

Այս իրավիճակում, նավթի համաշխարհային շուկայում,- ըստ պարբերականի,- հաստատվել է տագնապալի անդորր, քանի որ թրեյդերները ակնկալում են Իսրայելի կողմից Իրանին հասված հարվածի պատասխան»։ Այս ամենի արդյունքում էլ, ըստ նավթի շուկայի մասնագետների, նավթը համաշխարհային շուկայում էժանանում է։

Ըստ բորսայական վերջին տվյալների, Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները լոնդոնյան ICE Futures բորսայում ներկայումս արժեն 89,52 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,5 դոլարով, կամ 0,56 տոկոսով քիչ է նախորդ սեսիայի փակման ցուցանիշից։ WTI տեսակի նավթի մայիս ամսվա մատակարարումների ֆյուչերսները Նյու-Յորքի ապրանքային NYMEX բորսայում նվազել են 0,51 դոլարով կամ 0,6 տոկոսով, կազմելով 84,85 դոլար՝ մեկ բարելի դիմաց։